Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եվրախորհրդարանի պատգամավոր. ԼՂՀ ընտրությունները համապատասխանում են միջազգային նորմերին

Եվրախորհրդարանի պատգամավոր. ԼՂՀ ընտրությունները համապատասխանում են միջազգային նորմերին
04.05.2015 | 16:32

Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը այնպիսի տոկոս է կազմել, որի մասին կերազեն շատ եվրոպական երկրներ, մինչդեռ ԵՄ-ն ու նրա կառույցները հայտարարել են, թե չեն ճանաչում Արցախում կայացած ընտրությունները՝ ԼՂՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրախորհրդարան-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը։
«2013 թ. մի երկրում, որը ոնց որ Ադրբեջան է կոչվում, նախագահական ընտրություններ կայացան, որոնց արդյունքների մասին հայտարարել էին քվեարկությունից մեկ օր առաջ։ Բուն ընտրություններն այդ երկրում կազմակերպվել էին, որպեսզի նախագահի համար ապահովեին ընտրողների ձայների հավելյալ 10 տոկոսը»,- նշեց Էնգելը։ Նրա խոսքով՝ իրենք հասցրել են այցելել Ղարաբաղի ընտրական 20 տեղամաս՝ Ստեփանակերտում և գյուղերում։ «Երեկվա ընտրությունները կայացել են միջազգային լավագույն պրակտիկային համապատասխան։ Ցավում եմ, որ ԵՄ-ն հայտարարել է, թե չի ճանաչում այդ ընտրությունները։ Բայց ես վստահ եմ, որ եթե Արցախում ընտրություններ չլինեին, այդ դեպքում Եվրոպայում կդժգոհեին, թե այդ ընտրությունները չեն անցկացվում»։

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ